|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքից։
«Խցանված արդարադատություն
Երեկ Հայաստանում COP17-ի շրջանակներում մեկնարկել էր առաջնորդների գագաթնաժողովը։ Բնականաբար, այնտեղ էր ՀՀ իշխանական էլիտայի ողջ գագաթնագլուխը. գործադիրից մինչև օրենսդիր ու դատական իշխանության ներկայացիցուչներ։ Երկրում օդը կանգ էր առել, ամենուր խցանումներ, խափանումներ։ Այդ օրը քննվում էր նաև իմ խափանման միջոցի փոփոխության հարցը։ Դատավորը կես ժամով հեռացավ որոշում կայացնելու ու անհայտացավ անորոշ ժամկետով։
Հիշեցնում եմ, իշխանությունը խառն էր, զանգերը, երևի թե, մնում էին անպատասխան, ՍՄՍ-ները տեղ չէին հասնում, քաղաքում խցանումներ էին։
Այսօր վերջապես հրապարակվեց դատարանի որոշումը։ Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց ևս երեք ամսով։ Երևի ՍՄՍ-ը տեղ էր հասել։
Հայրենիքի, խղճի ու հավատի կալանավոր՝ պրոֆեսոր Խաչիկ ջան»։
Ի դեպ, տնային կալանքի այս երկարացումը զավեշտ էր։ Հավանաբար ուղիղ եթերով կպատմեմ դրա մասին»,-գրել է Բաբայանը։