կարևոր
430 դիտում, 57 րոպե առաջ - 2026-10-16 19:06
Հասարակություն

«Հետադարձ հայացք». երբ իշխանությունն ազգային էր, պետությունը հզոր էր

«Հետադարձ հայացք». երբ իշխանությունն ազգային էր, պետությունը հզոր էր

««Հետադարձ հայացք»

Երբ իշխանությունն ազգային էր, պետությունը հզոր էր...

18 տարի առաջ՝ 2008 թվականի հոկտեմբերի 16-ին Արցախում տեղի ունեցավ տարվա ամենանշանակալի հասարակական իրադարձություններից մեկը՝ «Մեծ հարսանիքը»։

Այդ օրը շուրջ 700 երիտասարդ զույգ միաժամանակ կազմեց նոր ընտանիք։ Մոտ 200 զույգի պսակադրությունը կատարվեց Գանձասարի վանքում, իսկ մյուսներինը՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։ Տոնական հիմնական հանդիսությունը շարունակվեց Ստեփանակերտի մարզադաշտում։

Աննախադեպ նախաձեռնության հեղինակը և գլխավոր հովանավորը Արցախի ծնունդ, ռուսաստանաբնակ բարերար Լևոն Հայրապետյանն էր։ Նրա նպատակն էր ոչ միայն աջակցել երիտասարդ ընտանիքներին, այլև նպաստել Արցախի ժողովրդագրական աճին՝ խրախուսելով ծնելիությունը և ամրապնդելով ընտանիքի ինստիտուտը։

«Մեծ հարսանիքը» դարձավ իր ժամանակի խորհրդանշական իրադարձություններից մեկը՝ արտահայտելով Արցախի խաղաղ կյանքի, ժողովրդագրական զարգացման և ապագայի նկատմամբ հավատը։

Այո՜, երբ իշխանությունն ազգային էր, պետությունը հզոր էր…»,-այս մասին կարդում ենք «Գոյամարտ» ֆեյսբուքյան էջում։