|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին դատական նիստը։ Դատարանը չանդրադարձավ խափանման միջոցի փոփոխության հարցին՝ պատճառաբանելով, թե գործող խափանման միջոցի ժամկետի ավարտին դեռ 20 օր կա։ Այս մասին գրում է ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը։
«Շնորհակալ ենք բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, հանրային, հասարակական գործիչներին, մեր հայրենակիցներին այսօրվա աջակցության համար:
Այսօրվա նիստում Գագիկ Ծառուկյանը, դիմելով դատավորին, հստակ ու աներկբա վերահաստատեց իր դիրքորոշումը՝ «Սա սարքած գործ է, ապօրինի, անօրինական։ Ես 100 %ով արդար եմ, մեղք չունեմ»։
Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել հանուն արդարության, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն։
Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 4-ին»,-գրել է նա։