կարևոր
421 դիտում, 53 րոպե առաջ - 2026-10-16 19:45
Քաղաքական

Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց

Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց

«Սա շինծու, սարքած գործ է Ծառուկյանի հանդեպ, ես արդար եմ, մեղք չունեմ»,- երեկ դատարանում հայտարարում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության՝ ձևակերպելով շինծու գործի էպիկրիզը: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Արդարադատությունը բռնաբարում են բոլորիս աչքի առաջ՝ ամենքիս հասկացնելով, որ այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու՝ կառավարության գլխավոր կաբինետը զբաղեցնողի քմահաճույքը:

Արդարադատությունը և բանականությունը, օրենքն ու բարոյականությունը հուշում էին, որ երեկ Ծառուկյանը տուն պետք է գնար ու այդ փաստը ժողովրդի մոտ մի փոքր հույս կարող էր ծնել արդարադատության հանդեպ:

Բայց էլ ինչ ֆարս՝ առանց արդարադատությանը ցույց տրված «դեղին քարտի». երեկ երկարաձգվեց Ծառուկյանի ընկեր ու բոլորիս մտերիմ Սեդրակ Առուստամյանի կալանքը, Ծառուկյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի նոյեմբերի 4-ին:

Սակայն խնդիրն այլևս ամսաթիվը չէ. քաղաքական միջավայր է պետք փոխել, եթե ուզում ենք մեր քաղկալանավոր ընկերները լինեն ազատության մեջ, ու եթե ձգտում ենք փշրված տեսնել ռեպրեսիվ մեքենայի մարդակուլ երախը»,-գրել է նա։