Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է երկրից վտարել ամերիկացի դիվանագետներին։ Այս մասին ասված է պետության ղեկավարի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Կրեմլի պաշտոնական կայքը։
«Ռուսաստան վերադարձած ռուս դիվանագետները ամանորյա արձակուրդները կանցկացնեն հարազատների եւ մտերիմների շրջանում, իրենց տանը։ Մենք խնդիրներ չենք ստեղծի ամերիկացի դիվանագետների համար։
Մենք ոչ ոքի չենք վտարի։ Մենք նրանց ընտանիքներին եւ երեխաներին չենք արգելի օգտվել նրանց համար սովորական հանգստավայրերից»,– ասել է Պուտինը։