կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-16 12:58
Իրավական

Մենք թմբլիկ թաթիկներով աշխատասենյակներում թաքնվողներից չենք. Վլադիմիր Գասպարյան

Մենք թմբլիկ թաթիկներով աշխատասենյակներում թաքնվողներից չենք. Վլադիմիր Գասպարյան

 

Երեկ` ոստիկանության մասնագիտական տոնի նախօրեին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողների հետ, ինչպես նաև այցելել ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանման 1033 զորամաս։ Այստեղ անձնակազմի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է ոստիկանության զորքերի դերին պետության ամրապնդման ու հասարակության կայացման գործում և շնորհավորել ոստիկանության զորքերի զինծառայողներին տոնի առթիվ:

 

«Ես շնորհավորում եմ ձեզ, իմ քույրե'ր և եղբայրնե'ր: Որ մի քիչ բարձունքին ենք նստած` ոչնչով չենք տարբերվում ձեզանից: Մենք ձեր տեսակն ենք, դուք մեր տեսակն եք: Մենք էն տեսակն ենք, որ միշտ ձեր շարքում է, թմբլիկ թաթիկներով աշխատասենյակներում թաքնվողներից չենք, մենք ձեր հետ ենք, մեր ձեր մեջ ենք, մենք ձեր աջում ու ձախում ենք, ձեր թիկունքում ու ձեր առջևից ենք, և դա ապացուցված է կյանքով»,- հայտարարել է ոստիկանապետը: Մանրամասները` ոստիկանության պատրաստած տեսանյութում: