ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինը վստահ է, որ Ռուսաստանի նկատմամբ ճնշում է գործադրվում նրա անկախության պատճառով: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ռուսաստանի նկատմամբ ճնշումների պատճառը պարզ է: Մենք անկախ ներքին եւ արտաքին քաղաքականություն ենք վարում եւ չենք վաճառում մեր սուվերենությունը: Դա ոչ բոլորին է դուր գալիս. այլ կերպ չէր էլ կարող լինել»,- հայտարարել է Պուտինը:
ՌԴ նախագահը հենց Ռուսսատանի դեմ պատժամիջոցներ սահմանողների է մեղադրել է Ուկրաինայում կոնֆլիկտի ծագման մեջ: