|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանը բաց երկիր է և միևնույն ժամանակ ունի ինքնատիպ քաղաքակրթություն։ Ռուսաստանի Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ուղերձում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք կարողանում ենք ընկերություն անել, պահել մեր խոսքը, ոչ մեկին հուսախաբ չենք անի և կաջակցենք դժվարին իրավիճակում։ Համաճարակի ընթացքում մենք օգնել ենք տարբեր երկրների, այդ թվում ՝ Իտալիային և եվրոպական այլ երկրներին։ Սա ռուս ժողովրդի բնավորության օրինակ է», - ասել Է Վլադիմիր Պուտինը և հավելել, որ այսօր էլ Ռուսաստանն օգնել է փրկել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած մարդկանց։
ՌԴ նախագահը հիշեցրել է պետական գործիչ Պյոտր Ստոլիպինի խոսքերը․
«Ռուսաստանի պաշտպանության գործում մենք բոլորս պետք է համաձայնեցնենք ջանքերը, պարտականությունները, իրավունքները մեկ պատմական բարձրագույն իրավունքի ՝ Ռուսաստանի ուժեղ լինելու իրավունքի պահպանման համար»: