կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-24 13:01
Հասարակություն

Լավ լուր՝ գյուղնախարարից

Լավ լուր՝ գյուղնախարարից

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն անդրադարձավ խաղողի մթերման հարցին: Նշենք, որ վերջին տարվա ընթացքում խաղողի մթերման հարցը դարձել էր խիստ խնդրահարույց:

Նախարարը լավ լուր հայտնեց` «Արմենիա վայն» ընկերությունը պայմանագիր է կնքելու Վայոց ձորի գյուղացիների հետ միանգամից 700 տոննա խաղող գնելու համար: Այդ խաղողը գնվելու է նախօրոք: Ըստ նախարարի` այդ գործարքի հիմնական նպատակն է, որ մթերողը նախօրոք հայտարարի` ինչ է գնելու և ինչ գնով, որ գյուղացին իմանա ինչ ցանի, ինչ չցանի:

«Այդպես կամաց-կամաց կգանք կանխատեսումների ու պլանավորման ձևաչափին, դա օգուտ կտա թե' գյուղացուն, թե' մթերողին: Պետության համար էլ այդ դեպքում հեշտ կլինի՝ որտեղ միջամտի, ինչ ծրագիր առաջարկի գյուղացուն ու մթերողին»,- ասաց Իգնատի Առաքելյանը: