Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան լայվով այս պահին ներկայացնում է ՀՀ-ում կորոնավիրուսի տարածվածության պատկերը։ Միևնույն ժամանակ նա նշում է՝ հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով, քանի որ այսօր՝ երկրում կորոնավիրուսով վարակման ընդամենը 11 դեպք է գրանցվել։ Բացի այդ ունենք մեկ վատ լուր. 68 տարեկան մեր հայրենակիցն է մահացել, երկկողմանի թոքաբորբ ախտանիշով, որը ենթադրաբար կորոնավիրուսի հետեւանք է: Բայց նաև ունեցել է շաքարային դիաբետ:
Փաշինյանի խոսքով, սա շատ լավ լուր է. «Այս լուրի ամբողջական գնահատականը տալու համար պետք է սպասենք այսօրվա տվյալներին, որը կիմանանք վաղն առավոտյան: Բայց ես կարող եմ բերել ապրիլի 3-ի տվյալները, ըստ որի արված 253 հետազոտությունից դրական է եղել 34-ը: Այսինքն 3 անգամ նվազում ունենք դինամիկայի:
Եթե սա հաստատվի, իսկ դա մենք կիմանանք վաղվա, մյուս օրվա տվյալներից հետո, սա կնշանակի, որ միջոցառումները, որոնք մեզ բազմաաթիվ անհարմարություններ են պատճառում, սկսել են դրական արդյունքներ տալ: Եթե այդպես է, նշանակում է, մենք առաջիկա 1 շաբաթվա ընթացքում եթե ավելի խստորեն պահենք պարետատան սահմանափակումները, մեր շանսերը կմեծանան, որ երկուշաբթի օրվանից սկսենք մտածել ռեժիմի թուլացման եւ բնականոն կյանքի վերադառնալու համար:
Այս ամենը ասում եմ, որպեսզի նաեւ իրավունք վերապահեմ ինձ խնդրելու որ այսօր եւ առաջիկա շաբաթվա ընթացքում ավելի նախանձախնդիր փորձենք պահել սահմանափակումները: Եթե այդ սահմանափակումները արդյունք են տալիս, այսօրվա տվյալները հուսադրում են»,-ասաց Փաշինյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.