| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում, ի թիվս մի շարք նախագծերի, ընդգրկված է նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Մինչ նախագծի քննարկումը վարման կարգով խոսեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և բարձրացրեց Գյումրիի Անտառավան 3 թաղամասի 26 շենքի խնդիրը: Նրա խոսքով` բնակիչներն օրհասական վիճակում են:
«Այդ շենքը 4-րդ աստիճանի վթարային չէ, այլ 400-րդ աստիճանի վթարային է: Մարդիկ էվակուացնում են երեխաներին: Նոր տարուն գալու են ու կառավարության դիմաց վրաններ խփեն: Նույն վիճակում է գտնվում Սևեռսկի թաղամասը: Ես սա հնչեցնում եմ որպես ահազանգ, որովհետև վերջին ձնաբուքի ժամանակ ամբողջ ձյունը լցվել է տները»,- ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորը պնդեց` եթե շատ արագ ու օպերատիվ այս շենքի հարցը չլուծվի, ապա լուրջ վտանգի առջև կարող են կանգնելու: «Կարող է տունը փլուզվել մարդկանց վրա»,- ասաց նա` հորդորելով կառավարությանը` ականջալուր լինել:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորին խնդրեց ընդմիջմանը քննարկել այդ հարց և փորձել լուծում տալ: