Փոխարժեքներ
18 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.61 |
EUR | ⚊ | € 431.53 |
RUB | ⚊ | ₽ 4.24 |
GBP | ⚊ | £ 512.07 |
GEL | ⚊ | ₾ 143.56 |
Այս րոպեներին Ադրբեջանը նոր վրաններ է տեղադրում Արցախ-ՀՀ միակ ճանապարհի վրա՝ փաստացի ցույց տալով, որ չի պատրաստվում հեռանալ։ Այս մասին Տելեգրամի իր էջում գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Հայաստանի Հանրապետությունը հայերի ազգային պետությունն է, հայ ժողովրդի անվտանգության գլխավոր ապահողովը։ Հայաստանի Հանրապետության դե-ֆակտո իշխանությունը 2020-ից արցախցի հայերին թողել է մենակ Ադրբեջանի ու Թուրքիայի ցեղասպան քաղաքականության դեմ։ Պարզապես մեն-մենակ։ Ու ուղիղ ասել է, որ Արցախն այլևս մեզ՝ Հայաստանի Հանրապետության հետ կապ չունի։
Հիմա այս պայմաններում որևէ այլ պետության (լինի Ռուսաստան, Իրան, թե Հնդկաստան) մեղադրելը, որ Ադրբեջանն առաջ է գնում, ոչ այլ ինչ է, քան համաձայնել ՀՀ դե-ֆակտո թուրքամետ ղեկավարի հետ ու մեր վրայից հանել Արցախը հայկական պահելու պատասխանատվությունը։ Սա պետք է հստակ լինի։
Ուստի այս րոպեներին էլ, երբ Ադրբեջանը մեկ օր է՝ ինչ փակ է պահում մեր միակ ճամփեն, բոլոր նրանք, ովքեր մեղքը կգցեն ՌԴ խաղաղապահների վրա ու կասեն, որ կապիտուլյանտները «մեղք չունեն», իրականում թքած ունեն Արցախի վրա»,- գրել է Գեղամյանը։