Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի Nokia սրահում կայացավ Վիկ Դարչինյան-Յոնի Պերես մենամարտը: Հայ բռնցքամարտիկը գոտու վրա «1915» գրությամբ, հաղթեց հակառակորդին և տիրացավ IBO վարկածով չեմպիոնի կոչմանը` թեթևագույն քաշում:
Հաղթանակից հետո Դարչինյանը հարցազրույցում պատմել է 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին և ընդգծել այդ տարեթվի կարևորությունը համայն հայության համար: Վիկն իր հարցազրույցն ավարտել է հայերենով. «Հայաստա'ն, ես գալիս եմ»:
Դարչինյանն արդեն Հայաստանում է և այսօր «Տեսակետ» ակումբում հանդիպեց լրագրողների հետ:
«1915» գրությամբ գոտին անակնկալ էր բոլորի համար, և դրա նպատակն էր միջազգային հանրությանը ներկայացնել այդ թվի կարևորությունը հայերիս համար և ուշադրություն հրավիրել Ցեղասպանության փաստին»,- ասաց Վիկը:
Նա նաև խոսեց նոր քաշային կատեգորիայում հանդես գալու մասին. «Քաշային կարգս բարձրացնում եմ հիմնականում նոր ռեկորդներ սահմանելու համար: Դժվարություններ չեն լինի, քանի որ բարձր քաշային կարգում արդեն քաշ գցելու խնդիր չեմ ունենա»:
Վիկ Դարչինյանը և նրա նախկին մարզիչ Բադալյանն իրենց մասնագիտական կարծիքները հայտնեցին Արթուրի Աբրահամի վերջին մենամարտի կապակցությամբ: Ըստ Բադալյանի` Աբրահամն ամեն ռաունդի համար չպայքարեց, և տվյալ դեպքում հակառակորդը թելադրեց իր տակտիկան, իսկ ըստ Դարչինյանի` Արթուրն իր քաշային կարգի համար փոքրամարմին է:
Անդրադառնալով հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի ձերբակալությանը Վիկն ասաց. «Չի կարելի նման կերպ վարվել սպորտսմենի հետ: Սամսոնն ընդունակ չէ որևէ մեկին նեղացնել»:
Իսկ մայիսի 22-ին Վիկը «Լավագույններից լավագույնը» հեուստաշոուի պատվիրակության հետ կմեկնի Փարիզ: