Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դուք ուզում էիք, որ Ձեզ խփեին։ Դուք էս մի տարի ա ուզում եք, որ Ձեզ խփեն, ամեն ինչ անում եք, որ Ձեզ խփեն՝ ըստ Yerkir.am-ի այսպիսի հայտարարություն արել ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։
Նա խորհրդարանի միջանցքում Մարուքյանին հարցրեց, թե երբ են վերադառնալու աշխատանքների՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Մարուքյանին հետևից ոչ մեկ չի հարվածել:
«Ձեզ ոչ մեկ հետևից չի խփել, տեսանյութ կա», - ասաց Սիմոնյանը։
Մարուքյանը, դիմելով լրագրողներին, ասաց․ «Նայեք՝ ում հետգործ ունենք․ սաղ երկրագունդը նայել է, Ալեն Սիմոնյանն ասում է, որ չեն խփել»։
«Ալեն, ես քո հետ բանավեճ չունեմ»,-հավելեց Էդմոն Մարուքյանը՝ որոշելով չարձագանքել Սիմոնյանի այլ ասածներին։
«Էս մարդկանց պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Փաշինյանի լեզուն է։ Նիկոլ Փաշինյան է մեղավոր, որ դու այդպես խոսում ես, քանի որ չի դատապարտում ձեր քայլը»,-ասաց Մարուքյանը։
Մինչ այդ Ազգային ժողովում Էդմոն Մարուքյանը ներողություն էր խնդրել Ալեն Սիմոնյանի հասցեին հնչած հայտնի վիրավորանքի համար՝ նշելով, որ դա անում է, եթե որևէ մեկը դա վերագրում է Սիմոնյանի սրբությանը: Ճեպազրույցից հետո Սիմոնյանը մոտեցավ Մարուքյանին և հայտարարեց, որ ընդունում է ներողությունները. «Շատ գնահատում եմ դա ու կոչ եմ անում ձեզ վերադառնալ ու աշխատել»: Այս խոսակցությունն էլ վերաճել էր վեճի։
Մանրամասն՝ տեսանյութում․