Պարարտանյութի համար վճարել բերքը իրացնելուց հետո. գյուղացիական տնտեսությունների ավելի քան 25 տոկոսի ցանկությունն է: Նման եզրահանգումը տեղ է գտել Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ) և Օքսֆամ հայաստանյան գրասենյակի կողմից «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» և «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի և դիզելային վառելիքի ձեռքբերման համար» (ՊԱԳՀ) բյուջետային ծրագրերի գնահատման զեկույցում:
Այն, որ պարարտանյութի գինը, ըստ գյուղացիական տնտեսությունների բարձր է, թերեւս սպասելի է: Ուշագրավ է, որ հարցվածների մոտ 24 տոկոսը կարծում է, որ պարարտանյութի որակը ցածր է, ավելի որակյալ պարատանյութերի կարիք կա:
Գյուղացիական տնտեսությունների 4 տոկոսը դժգոհ է ծրագրի կատարման ժամկետներից և ուշացումներից: Ըստ հարցվածների, պարարտանյութերի բաշխման գործընթացը թեեւ թափանցիկ է, բայց նույնը չի կարելի ասել պարարտանյութերի ձեռք բերման գործընթացի թափանցիկության վերաբերյալ: Կան կոնկրետ դեպքեր, երբ տարբեր ընկերություններ ավելի էժան գներով պարարտանյութեր են փորձել, բայց ծրագրի պատճառով ստեղծված մրցակցային անհավասար պայմանները խոչընդոտ են հանդիսացել։ Ուշագրավ մի հանգամանք եւս. պարարտանյութի մատակարար ընկերության ընտրությունն իրականացվում է առանց մրցույթի: Խնդիրը ներկայացվել է գյուղատնտեսության նախարարություն, սակայն արդյունք չի եղել:
Ոլորտի փորձագետների կարծիքով՝ հնարավոր է պարարտանյութերի արտադրությունը կազմակերպել Հայաստանում: Օրգանական պաջակցության ծրագրերից վերջին երեք տարիների ընթացքում օգտվել է հետազոտությանը մասնակցածների մոտ 66 տոկոսը: 57 տոկոսը նշել է, որ պարատանյութերից չի օգտվել պահանջված ժամկետներում ֆինանսական ռեսուրսներ չգտնելու պատճառով: Պարարտանյութի որակի հետ կապված խնդիր է տեսել հարցվածների 22 տոկոսը, ձևակերպման ժամանակահատվածում ֆինանսական ռեսուրսների բացակայություն՝ 57.4 տոկոս դեպքերում: Անհրաժեշտ չի համարել ԳՏ-ների 15.8 տոկոսը, իսկ 22.3 տոկոսը բաշխվող պարարտանյութերի որակի հետ կապված խնդիրներ է տեսնում:
Զեկույցի հեղինակները նշում են, որ կարեւոր են համարում մենաշնորհների բացակայությունը եւ որ ազատ շուկայական հարաբերությունների պայմաններոմ Հայաստանում կարող է սահմանվել պարարտանյութի ավելի ցածր գին, քան սուբսիդավորման գինն է։