Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ներմուծվող պարարտանյութը տեղական արտադրության օրգանական, օրգանահանքային, կենսաբանական ավելի բարձրորակ պարարտանյութով փոխարինելու նպատակով նախատեսվում է հավաքագրել առաջարկներ օրգանական, օրգանահանքային, կենսաբանական պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ:
Յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ կարող է ներկայացնել առաջարկ օրգանական, օրգանահանքային, կենսաբանական պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ:Առաջարկը պետք է պարունակի տեղեկատվություն առնվազն հետևյալ չափանիշների վերաբերյալ.
1) գործունեության իրականացման վայրը: Արտադրանքը պետք է նախատեսված լինի առնվազն 20000 հա հողատարածքի մշակության համար,
2) տնտեսական հիմնավորումը և արդյունավետությունը, ֆինանսական հաշվարկները և 5 տարվա կտրվածքով կանխատեսումը, սեփական և փոխառու ֆինանսական ռեսուրսների վերաբերյալ հաշվարկ-հիմնավորումները,
3) մասնավոր հատվածի կողմից ներդրվող միջոցների չափը և կազմը,
4) արտադրվող պարարտանյութի տեսակները, ինքնարժեքի հաշվարկ-հիմնավորումը, դրանց գների համադրությունը և մրցունակությունը շուկայում ներկայումս առկա նմանատիպ արտադրանքի հետ,
5) առաջարկի իրականացման նպատակով ստեղծվող ենթակառույցների, մշակվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների և դրանց բերքատվության աճի վերաբերյալ կանխատեսումը՝ արդյունքների չափելի ցուցանիշների նշմամբ,
6) անհրաժեշտ պետական ֆինանսավորման չափը/կամ այլ աջակցության ձևաչափը և ներգրավման պայմաները, ներդրված պետական միջոցների հետվերադարձի ժամկետը և շահութաբերության մակարդակը, ներդրումների վերադարձելիության ռիսկի գնահատականը,
7) առաջարկվող արտադրանքի սերտիֆիկացման և դրա փորձարկման վերաբերյալ տվյալները:
Առաջարկների ընտրությունը իրականացվելու է ըստ առաջարկի չափանիշների և նախապատվությունը տրվելու է այն առաջարկներին, որոնք ապահովում են.
1) ներդրված պետական միջոցների ավելի կարճ ժամկետում հետվերադարձ և պարունակում են ներդրումների վերադարձելիության նվազ ռիսկ,
2) մասնավորի կողմից սեփական միջոցների առավելագույն ներդրում,
3) արտադրանքի առավել մեծ արդյունավետություն,
4) արտադրանքի նվազագույն գին,
5) առաջարկի իրականացման տնտեսական առավել բարձր արդյունավետություն:
Գործընթացին մասնակցելու ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչև 2017 թվականի օգոստոսի 24-ը` ժամը 18:00-ն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 3, կամ[email protected] էլեկտրոնային փոստի հասցեով) ներկայացնել առաջարկ: