|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նպատակահարմար չի համարում գյուղացիներին տրվող դիզվառելիքի և պարարտանյութի սուբսիդավորումները: Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` նա ասաց. «Համարում եմ, որ դա աննպատակահարմար է, օգուտ չի տալիս գյուղատնտեսության զարգացմանը: Այն գյուղատնտեսությանը պահում է մի վիճակում, որում մենք կանք, իսկ մենք պետք է մտածենք զարգացնելու մասին»:
Հարցին` եթե օգուտ չկա, ինչո՞ւ է սուբսիդավորման վերաբերյալ ծրագիրը ներառվել նաև 2017 թվականի պետական բյուջեում, նախարարը պատասխանեց, որ ներառվել է, որովհետև նոր մեխանիզմը դեռ պատրաստ չէ ներդրման: «Ես մտածում եմ` նորը ներդնեմ, հինը քանդեմ, որովհետև հինը քանդել, առանց նորը հիմնելու, արդյունավետ չէ»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե այս տարիների բյուջետային հատկացումներն անիմաստ է եղել, նա պատասխանեց, որ ամեն ժամանակահատված ունեցել է իր որոշումը, հաշվարկները: «Ոչ մի բան անիմաստ չի եղել, բայց այսօր մենք համարում ենք, որ դա պետք է փոխվի: Այսօր մենք մտածում ենք, որ գյուղատնտեսության մեջ պետք է կիրառենք նոր միջոցներ` նոր գյուղատնտեսական ֆերմաներ կառուցելու համար»,- ասաց գյուղատնտեսության նախարարը: