|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ԿԳՆ-ն ներառել է հարց, ըստ որի` ՀՀ կառավարության և Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակության ապահովման ու զարգացման նպատակով կստեղծվի «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ: Հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը կրթության և գիտության նախարարությունն է:
Ըստ որոշման` հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Բագրատ Եսայանը: