|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր կառավարության նիստում ԿԳ նախարար Լևոն Մկիրտչյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որը վերաբերում էր «Դպրոցական կայուն սնունդ» ծրագրին: Նախարարը նշեց, որ այդ ծրագիրը ամենահաջող ծրագրերից մեկն է, ներկայումս երեք մարզերի դպրոցներում իրականացվում է տաք սննդի տրամադրում:
«Ընդհանուր առմամբ` 83 հազար երեխա շաբաթը հինգ օր ստանում է դպրոցական տաք սնունդ` 7 մարզերում, իսկ 2014-ից շուրջ 23 հազար աշակերտի սնունդը ֆինանսավորվում է կառավարության բյուջեից: Նպատակահարմար է ստեղծել հիմնադրամ, որ դոնորների գումարներն ավելի նպատակային ծախսվեն»,- ասաց Լևոն Մկրտչյանը:
Մեկ այլ հարցով էլ հաստատվեց «Դպրոցական կայուն սնունդ» հիմնադրամը:
Վարչապետը հարցրեց` արդյո՞ք այս ծրագիրը «ծածկելու է» ամբողջ հանրապետությունը: Նախարարը պատասխանեց, որ մինչև 2027 թվականը ծրագիրը կիրականացվի ամբողջ հանրապետությունում:
Վարչապետը նշեց. «Լրացուցիչ ինձ կներկայացնեք ծրագիրը, տեսնենք` կարողանո՞ւմ ենք արագացնել»: