| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ ԱԳ նախարարության խոսնակ Ջոն Քիբրին «ծիծաղելի և անհեթեթ» է որակել Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի հասցեին հնչեցված մեղադրանքները, թե վերջինս կանգնած է ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանություն հետևում:
Ըստ Demokrathaber-ի՝ Քիրբին խոսել է սպանությունից հետո իր և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին: Նա արտահայտել է իր անհանգստությունն այն մասին, որ ՌԴ դեսպանի սպանության մեջ Թուրքիայի իշխանությունները ամերիկյան և գյուլենական հետքեր են փնտրում:
«Ես չգիտեմ՝ այդ սպանությունն իրականացնողն ինչ դրդապատճառներ է ունեցել, կարծում եմ՝ դուք էլ տեղյալ չեք: Ասածս ինչ է՝ ես նույնպես տեսա սպանությունից հետո նրա բացականչությունները: Պետք է թույլ տանք, որ հետաքննիչներն իրենց աշխատանքն իրականացնեն, որպեսզի հասնենք ճշմարտությանը: Սակայն բացարձակ ծիծաղելի է Միացյալ Նահանգների` այս սպանությանը աջակցելու, դրա հետևում կանգնած լինելու կամ դիտավորյալ կերպով մաս կազմած լինելու միտքը»,- հայտարարել է Քիրբին:
Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն սպանությունից հետո հայտարարել էր, որ «թե' ՌԴ-ն, թե' Թուրքիան միանգամայն տեղյակ են, որ այս հարձակման հետևում կանգնած է Գյուլենը՝ Գյուլենական շարժումը»: