կարևոր
5152 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-12 17:50
Քաղաքական

Աշոտյանի գործի իրավական կողմն այնքան ծիծաղելի ու անհեթեթ է, որ դժվար է դրան տալ իրավական գնահատան. սահմանադրագետ

 

Աշոտյանի գործի իրավական կողմն այնքան ծիծաղելի ու անհեթեթ է, որ դժվար է դրան տալ իրավական գնահատան: 2019 թվականից այս շինծու գործը կարված է, և մինչև հիմա 3 նախաքննության մարմիններ չեն կարողացել քիչ թե շատ ողջամիտ ձևով ցույց տալ, որ կա հանցագործության փաստ. այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, դատարանի բակում ունեցած իր ելույթում հայտարարեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: 

Հիշեցնենք՝ դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու մասին միջնորդությունը:

Հունիսի 15-ին, Աշոտյանը ձերբակալվել էր  Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Փաստենք, որ վերջինս չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը՝ համարելով այն շինծու, իսկ իր դեմ իրականացվողը՝ քաղաքական հետապնդում: