Փոխարժեքներ
01 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.
«Արդյունք թե՞ գործընթաց. սա է խնդիրը....
Երեկ, ի պատասխան ինձ տրված հարցին, թե ինչպես եմ վերաբերվում իմպիչմենթի նախաձեռնությանը հստակ շարադրեցի, թե ինչ պայամններ են անհրաժեշտ, Փաշինյանի պաշտոնազրկման համար։ Ասացի ու կրկնում եմ․ անհրաժեշտ թվով պատգամավորների քվե և հուժկու ժողովրդական ճնշում։ Պետք չէ Էրազմուս Ռոտերդամցին լինել հասկանալու համար, որ առանց այս պայմանների բավարարման իմփիչմենթի գործընթացը կտապալվի հենց սաղմնային փուլում։ Իմ այս մոտեցումը նոր չէ, միշտ եմ ասել, մեր խմբակցության պատգամավորներն են ասել, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն է ասել։ Նաև լրագրողի միջոցով հարց ուղղեցի, թե ո՞րն է լինելու նախաձեռնողների ներդրումը, նրանց ստեղծած հավելյալ արժեքը, որպեսզի գործընթացը հաջողվի։
Այսօր հետաքրքիր զուգադիպությամբ ասածիս սկսել են արձագանքել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։
Այդ արձագանքներից տպավորություն է, թե արդեն իմփիչմենթի շարժում է սկսել, արդեն նախաձեռնողները վարչապետի թեկնածու են առաջադրել, ով ի վիճակի է այսօրվա խորհրդարանում 54 ձայն հավաքել արդեն կան ստորագրողներ, մենք էլ չենք միանում։ Լու՞րջ։ Նախաձեռնողները և իրենց աջակիցը (աջակիցները) այդ ի՞նչ են արել, որ դեռ մի հատ էլ կողմնորոշվելու հարց են բարձրացնում։ Միգուցե իրենք պատասխանեն, թե ինչպես են տեսնում իմպիչմենթի հաջողության համար պակասող 20 ՔՊ֊ականների ձայներն ապահովելու գործընթացը։ Այլապես հարցեր են առաջանում այս գործընթացի բուն նպատակի վերաբերյալ:
Ուզում եմ հստակ ասել․ Փաշինյանի պաշտոնազրկման հարցը միշտ եղել է մեր օրակարգում, և «պաշտոնազրկել թե՞ չպաշտոնազրկել» համլետյան դիլեման մեր առջև կանգնած չի եղել։ Չի կարելի ինչ որ գործողողության գնալ հանուն գործողության, ընդամենը հանուն ծիտիկ նկարելու։ Նույնիսկ ՀՀՇ-ի Գևորիկի և ՀՀԿ-ի տատիկի համար պարզ է, թե ձախողման միակ շահառուն ով է լինելու։ Դա եք ուզու՞մ»:
Պատգամավորի հարցազրույցներին կարող եք ծանոթանալ այստեղ, այստեղ և այստեղ: