Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
«Մենք այդ ամեն ինչը մեր կաշվի վրա զգում ենք, շատ լավ գիտենք իրենց ապօրինությունների աստիճանը»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով արդեն նախկին ՔՊ-ական, Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:
«Եթե իրենց թիմակցից իրենք փորձում են այդպիսի մի օրինակ ստանալ՝ պատկերացրեք, թե մեր հետ, մեր հետևում ինչեր են արվում: Ես և շատ ընդդիմադիր գործիչներ մոտ 1-1,5 տարի առաջ ստացել ենք պաշտոնական հաղորդագրություն, որ մեր հեռախոսներն ինչ-որ պահի կոտրել են: Թե ով է կանգնած սրա հետևում, կարծում եմ, դժվար չէ հասկանալ»,- նշեց նա:
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարություներին, որոնցով նա գրեթե մեղադրեց Հովիկ Աղազարյանին խաղաղության պայմանագրի չտորագրման համար՝ պատգամավորն արձագանքեց. «Ծիծաղելի և անհեթեթ է թվում այդ ամեն ինչը: Ես, իհարկե, չգիտեմ, թե ինչի մասին են իրենք խոսում և թե ինչո՞ւ պետք է ԱԺ պատգամավոի հեռախոսը հայտնվի ԱԺ նախագահի մոտ: Սա քրեական իենսգրքով առերևույթ երևացող հանցագործություն է, որի հետ կապված, կարծում եմ, պետք է վարույթ սկսվի, բայց, բնականաբար, դա չի լինելու»:
Հարցին՝ արդյո՞ք ակնկալում են Հովիկ Աղազարյանին տեսնենք ընդդիմության շարքերում, Քոչարյանը պատասխանեց. «Չէ, չէ, բացարաձակ նման բան չկա, ինչպես կարող է լինել»:
Մանրամասն՝ տեսանյութում: