Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կոտայքի նախկին մարզպետ, վարչապետի նախկին խորհրդական Կովալենկո Շահգալդյանի հարկահավաք փեսայի՝ Հրանտ Կարապետյանի անվան շուրջ հերթական աղմուկն է հասունանում։ Երեք-չորս օր առաջ Հրանտ Կարապետյանը Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի պետի պաշտոնից ազատվել և նույն պաշտոնով Գավառ Է տեղափոխվել։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում Գավառի հարկայինի բաժնի որոշ աշխատակիցներ նշեցին, որ հնարավորություն չեն ունեցել նրան տեսնելու, սակայն բաժնում արդեն իսկ խոսակցություններ են պտտվում, որ նոր պետը մարտական Է տրամադրված և, ամենայն հավանականության, կադրային փոփոխություններ կլինեն։
Հիշեցնենք՝ մոտ երկու ամիս առաջ Մաշտոցի հարկային տեսչությունում կաշառք վերցնելու պահին ձերբակալվել Էր բաժնի ավագ տեսուչներից մեկը, և Կարապետյանի տեղափոխությունը կապվում է այդ միջադեպի հետ։ Նա աշխատելու ընթացքում հասցրել է բավականին պատկառելի ունեցվածք դիզել։ Նրա անվան հետ են կապվում «Վալան պրոֆ» ընկերությունը, «Այգ» անունով խմելու ջրի արտադրությունը, «Վասպուրական» ռեստորանային համալիրը, մի քանի բենզալցակայաններ և այլն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։