կարևոր
3814 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-21 23:45
Հասարակություն

Մեր պետության նկատմամբ կես տոկոս վստահություն ունենայի, կպնդեի, որ այս աղմուկն արհեստածին է․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Մեր պետության նկատմամբ կես տոկոս վստահություն ունենայի, կպնդեի, որ այս աղմուկն արհեստածին է․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Տեղեկատվական տարբեր ռեսուրսներ Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի մասին են գրում։ Աղբյուրներ կան, որ պնդում են, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմն հենց այս գիշեր է սկսվելու։ Ադրբեջանական աղբյուրներն էլ 44-օրյա պատերազմից են կադրեր հրապարակում՝ փորձելով «թարմացնել» մեր հիշողությունը և կանխել «Հայաստանի նոր ագրեսիան»։ Կներեք այս բառիս համար, բայց իսկական տեղեկատվական/քարոզչական վակխանալիա է, որը հետզհետե խուճապային տրամադրություններ է առաջացնում մեր հանրության մեջ։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը

«Հայկական պետությունը լռում է։ Չկա։ Կառավարությունը ոչինչ չի մեկնաբանում, ժողովրդին ոչ մի ինֆորմացիա չի մատուցում։ Այլ երկրները պղտոր ջրում ձուկ են որսում։ Թշնամին՝ շարունակում տեղեկատվական տեռորի ենթարկել մեր ժողովրդին՚

Ու ես արդեն չգիտեմ, թե սրա ելքը որն է։ Մեր պետության նկատմամբ կես տոկոս վստահություն ունենայի, կպնդեի, որ այս աղմուկն արհեստածին է ու պատերազմի վտանգ՝ գոնե թե մոտ ապագայում չկա։ Բայց հիմա նման բան, իհարկե, չեմ կարող ասել։ Ավելին՝ կասկածում եմ, որ դավաճանների այս իշխանության մատը խառն է մեր ժողովրդին ահաբեկելու գործում։ Ի վերջո, մարդիկ պատրաստվում են «խաղաղության պայմանագիր» ստորագրել Ալիևի հետ։ Բա չպիտի՞ այնպես անեն, որ հետո ոչ ոք չմեղադրի իրենց դավաճանության մեջ»,- գրել է նա։