Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ դատարանը չբավարարեց Վիտալի Բալասանյանի կալանավորման միջնորդությունը: Ավելի վաղ ազատ էին արձակվել նաեւ մյուս ձերբակալվածները` որդին եւ եղբայրը: Իհարկե, մեղադրանքները տարբեր էին` որդուն մեղադրում էին 75 միլիոն դրամ պետական վարկը ոչ նպատակային օգտագործելու համար, իսկ Բալասանյանին` 336-րդ հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար: Հիշեցնենք, որ նա իր տուն խուզարկության եկած անձանցից պահանջել էր ասել, թե ինչ են փնտրում, եւ ցույց տալ դատարանի որոշումը` խուզարկության մասին։ ԱԱԾ աշխատակիցները հրաժարվել էին, եւ նա դիմադրություն էր ցույց տվել: Դրան հաջորդել էր ուժի կիրառմամբ Բալասանյանին բերման ենթարկելը:
Հավանաբար, հանրային աղմուկը մեծ էր, եւ Արցախի իրավապահ մարմինները խուսափեցին իրավիճակը լարելուց: Սակայն մեզ հասած տեղեկություններով, Արցախում մի քանի օր քննարկել են խուզարկության կադրերը հրապարակելու հարցը: Անգամ լուրեր էին շրջանառվում, թե ԱԱԾ-ականներն առնվազն «Տուշոնկա-2» տեսարաններ են հայտնաբերել Բալասանյանի տանը, սակայն ձեռնպահ են մնացել դրանք հրապարակայնացելուց»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում