Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
ԵԱՀԿ ԽՎ երեք հանձնաժողովների համատեղ նիստում, փետրվարի 20-ին և 21-ին ելույթ է ունեցել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը։ Նա իր ելույթներով միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Բաքվի ագրեսիվ քաղաքականության, ցեղասպան գործողությունների և անպատժելիության, Արցախցիների՝ միջազգայնորեն ամրագրված իրավունքների ոտնահարման և մի շարք հարցերի վրա։ Պատգամավորը կրկին հիշեցրել է, որ Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, գերիները կտտանքների են ենթարկվում ու նշել, որ նրանց դատում են որպես ահաբեկիչներ` սոսկ հայ լինելու հագամանքով պայմանավոված: Ըստ այդմ՝ պատգամավորը պաշտոնապես առաջարկել է, որպեսզի ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդական առաքելություն ուղարկի Բաքու՝ դիտարկելու այդ դատավարությունները:
Լիլիթ Գալստյանի ելույթը մեծ աղմուկ է հանել իշխանականների շրջանում։ Թե իրականում ինչի հետ հաշտ չեն ՔՊ-ականները, ներկայացնում է տեսանյութը։