կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-12 08:25
Քաղաքական

Արագածոտնի մարզպետի շուրջ հերթական սկանդալն է հասունանում. «Հրապարակ»

Արագածոտնի մարզպետի շուրջ հերթական սկանդալն է հասունանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հերթական սկանդալն է հասունանում Արագածոտնի մարզպետի շուրջ: Առողջապահության նախարարության մարզպետարանի առողջապահության վարչությունում ստուգումների արդյունքում հայտնաբերված բացթողումների հետքերը տարել են դեպի Աշտարակի բժշկական կենտրոն, եւ կենտրոնի ղեկավարությունը ջրից չոր դուրս գալու համար հայտարարել է, թե առանց մարզպետ Սարգիս Սահակյանի իմացության ոչ մի քայլ չեն արել:

 

Մոտ մեկ տարի առաջ էլ մարզպետարանի կրթության եւ սպորտի վարչության նախկին պետ Պարգեւ Համբարձումյանը ստուգումների արդյունքում ոչ միայն հրաժեշտ տվեց պաշտոնին, այլեւ ազատությանը. նա անցած փետրվարից կալանավորված է՝ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին կետի հատկանիշներով` պաշտոնեական դիրքը չարաշահելը: Համբարձումյանը, ըստ որոշ լուրերի, վերջերս սկսել է խոսել մարզպետի եւ այլ վարչության պետերի դեմ, տվել է նաեւ առողջապահության վարչության անունը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: