|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Սևանում, Երևանյան լճում և այլ ջրամբարներում պետք է թանգարաններ բացվեն. «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նա նշեց, որ թանգարանը պետք է ջրասուզակների համար լինի, քանի որ խորհրդային շրջանի բազմաթիվ արձաններ կան, որոնք պահված են: «Թանգարան կառուցելով` կկարողանանք զբոսաշրջության համար նոր հնարավորություններ ստեղծել: Թանգարանը կլինի նաև ափամերձ տարածքում, ոչ միայն ջրի տակ, այսինքն` թեմատիկ թանգարան կլինի, որը կունենա թաքնված գանձեր, ջրանցքուղիներ, իսկ թանգարանի աշխատակիցները կօգնեն երեխաներին, որ նրանք բացահայտեն այդ գանձերը»,- ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց նաև, որ հաջորդ տարի նախատեսում են բացել տիկնիկների, լուսանկարչական և գորգերի թանգարաններ: