|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Google-ը հնարավորություն է ընձեռում բոլոր ցանկացողներին ինտերնետի միջոցով ծանոթանալ աշխարհի առաջատար 17 թանգարանների ցուցանմուշներին, այդ թվում` Լոնդոնի ազգային պատկերասրահի, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի, Նյու Յորքի Մետրոպոլիտենի ցուցանմուշներին. տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները:
Լոնդոնի ազգային պատկերասրահի տնօրենի կարծիքով` վիրտուալ էքսկուրսիան հնարավորություն կտա տեսնելու մեծ վարպետների ստեղծագործությունների` սովորական աչքով անտեսանելի մանրամասները:
Նախագածի իրականացման ընթացքում կտավները նկարահանվել են ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով, ապա, մասնագետների խոսքերով, հավաքվել են հսկայական վիրտուալ ցուցասրահում: Ընդ որում` ցուցանմուշների որակը հազար անգամ գերազանցում է ժամանակակից թվային խցիկով արված նկարների ցուցանիշները: