|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ընթացքի մեջ են Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկած Երևանյան լճի մաքրման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
2022թ. համար բյուջետային մասհանումները կկազմեն 60 մլն 430 հազար դրամ: Դրանով նախատեսվում են Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում և շուրջ 12,500 խմ թափոնների հավաքում ու տեղափոխում:
Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ տարածքում հանգստի գոտի կստեղծվի: Նախատեսվում է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, տեղադրել նստարաններ, աղբամաններ, կառուցել մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի:
Տարածքը լուսավորվել էներգախնայող լուսատուներով, իրականացնել կանաչապատման աշխատանք: