| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
«Երևանյան ամառ» ծրագրով օգոստոսի 1-ից Երևանի մարդաշատ վայրերում քաղաքապետարանի կողմից տոմսակներ են բաժանվում քաղաքացիներին՝ թանգարաններ անվճար այցելության համար. հայտնում են Երևանբի քաղաքապետարանից:
«Երևանյան ամառ» տոմսակները մինչև օգոստոսի 31-ը կիրառելի են Երևան քաղաքի պատմության թանգարան, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարաններ և «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի Իսաբեկյան ցուցասրահ անվճար այցելությունների համար։
«Երբ հանգիստդ վայելում ես Երևանում» խորագրով տոմսակներում նշված 4 թանգարաններ օգոստոսի 6-ից 18-ը այցելել է 2000 քաղաքացի, ինչը, համաձայն վիճակագրության, այցելության բավական բարձր ցուցանիշ է օգոստոս ամսվա համար։ Այդպիսով՝ թանգարաններ այցելության տոմսակները ծառայում են նաև որպես յուրօրինակ ծանուցագրեր։ Օրինակ՝ միայն օգոստոսի 14-ից 18-ը նշված 4 թանգարաններ այցելել է 1153 քաղաքացի, որից 781-ը՝ «Երևանյան ամառ» տոմսակներով, 372-ը՝ թանգարանների դրամարկղերից գնած տոմսերով։
«Երևանյան ամառ» տոմսակներով մինչ օգոստոսի 18-ը այցելության ամենաբարձրը Ժամանակակից արվեստի թանգարան այցելության ցուցանիշն է՝ 719 այցելու։