կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-11 13:05
Աշխարհ

Թանկյանը՝ ի պաշտպանություն Ալիեւի արձանի վրա գրաֆիտ արած երիտասարդների

Թանկյանը՝ ի պաշտպանություն Ալիեւի արձանի վրա գրաֆիտ արած երիտասարդների

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամ, ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը միացել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ դեկտեմբերի 10-ին նշվող մարդու իրավունքների օրվան նվիրված «Գրիր իրավունքների համար» (Write for Rights) ամենամյա արշավին և պահանջել ազատ արձակել Ադրբեջանում գրաֆիտիի համար ազատազրկված երիտասարդներ Բայրամ Մամեդովին և Գիյաս Իբրահիմովին:

Թվիթերյան իր էջում Թանկյանը գրել է․ «Վանդալիզմ՝ այո, պանկ ռո՞ք: Անշուշտ, բայց 12 տարի ազատազրկո՞ւմ: Amnesty International-ի «Գրիր իրավունքների համար» արշավն աշխատում է: Խնդրում եմ, օգնեք»։

Նշենք, որ որ Բայրամ Մամեդովը և Գիյաս Իբրահիմովը համարձակվել են քննադատել պետությանը խիստ  հանրային ձևով՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի վրա գրաֆիտ անելով։ Երիտասարդները կալանավորվել են 2016 թվականի մայիսի 10-ին ` թմրանյութերի հետ կապված կեղծ մեղադրանքներով: