Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2021-05-05 14:37
Տարածաշրջան

Հեյդար Ալիևի արձանի վրա գրություններ թողած ադրբեջանցի ակտիվիստի դիակը գտել են Ստամբուլում՝ ծովի մեջ

Հեյդար Ալիևի արձանի վրա գրություններ թողած ադրբեջանցի ակտիվիստի դիակը գտել են Ստամբուլում՝ ծովի մեջ

Հեյդար Ալիևի հուշարձանի վրա Qul bayramınız mübarək! (Շնորհավոր ստրուկների տոնը) и Fu*k the system քաղաքական կարգախոսներ գրելու համար դատապարտված երիտասարդ ադրբեջանցի ակտիվիստ Բայրամ Մամեդովին մահացած են գտել Ստամբուլում: Այս մասին այսօր սոցցանցերում հայտնել են ակտիվիստի հարազատները:

Նրանցից մեկը՝ Էլգիզ Գահրամանը, Turan գործակալությանն ասել է. «Երկու օր է, ինչ Բայրամից լուր չկա: Մայիսի 4-ին ոստիկանությունն ինձ տեղեկացրեց, որ երկու օր առաջ ծովում դի են հայտնաբերել: Ոստիկանությունը դեռ չի հայտնել մահվան պատճառի մասին և քննարկում է մի քանի վարկածներ՝ ինքնասպանություն, դժբախտ պատահար և սպանության փորձ:

Ինձ ցույց տվեցին մահացածի լուսանկարը, նրա ինքնությունը հաստատվեց: Այսօր ես կմտնեմ դիահերձարան և նորից կնայեմ ՝ համոզվելու համար, չնայած լուսանկարը հստակ ցույց է տալիս, որ դա Բայրամն է, ես կասկած չունեմ»,- ասել է Էլգիզ Գահրամանը:

Հանգուցյալի մեկ այլ ընկեր`Ուլվի Հասանլին, նույնպես հայտնել է Բայրամ Մամեդովի մահվան մասին: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ Մամեդովի անհետանալուց հետո ընկերները դիմել են ոստիկանություն: Դրանից առաջ երեկոյան ոստիկանությունը հայտարարել էր դիակի հայտնաբերման մասին:

«Ընկերները փորձում են հասկանալ, թե ինչ է պատահել: Հուսով ենք, որ քննությունը կկարգավորի դա: Այս հարցով փաստաբան է վարձվել»,– նշել է նա։

Հիշեցնենք, որ Բայրամ Մամեդովը և Գիյաս Իբրահիմովը լայնորեն հայտնի դարձան այն բանից հետո, երբ 2016 թվականի մայիսի 9-ին քաղաքական կարգախոսներ գրեցին Բաքվում գտնվող՝ Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին: Մի քանի օր անց նրանք ձերբակալվեցին և դատապարտվեցին, բայց՝ թմրանյութերի վաճառքի մեղադրանքով: Նույն տարվա հոկտեմբերի 25-ին նրանք մեղավոր ճանաչվեցին և ուղարկվեցին բանտ: 2019-ի մարտին նրանց ներում էր շնորհվել: Դրանից հետո Մամեդովը տեղափոխվել էր Ստամբուլ։