կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-31 17:27
Հասարակություն

Չեմ հավատում, որ 2,5 մլն մարդու վրա կարող են բռնանալ, ստիպել. Սերժ Թանկյանը` ընտրությունների մասին

Չեմ հավատում, որ 2,5 մլն մարդու վրա կարող են բռնանալ, ստիպել. Սերժ Թանկյանը` ընտրությունների մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին «Արդարություն Հայաստանի» նախաձեռնության անդամները, ովքեր օրերս են ժամանել Հայաստան` այստեղ կայանալիք ընտրական գործընթացին հետևելու:

System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը նշեց, որ իրենց նախաձեռնության նպատակն է դադարեցնել ընտրությունների` ոչ արդար անցկացվելը: «Մենք շահ չունենք, մեզ համար հայ ժողովրդի կամքն է կարևոր: Մենք անկուսակցական ենք, գրողը տանի, և չգիտեմ` ում են պետք լուրերը, թե մենք այս կամ այն քաղաքական ուժին ենք աջակցում: Մենք ուզում ենք ժողովրդի թիկունքին կանգնել և ասել, որ չենք հավատում, որ կարող են ստիպել, բռնանալ 2,5 մլն մարդու վրա: Բոլոր տեղերում էլ կոռուպցիա կա, բայց դա ընտրողին չպետք է խանգարի ճիշտ ընտրություն կատարել»,- ասաց նա:

Թանկյանը կոչ արեց նաև անպայման մասնակցել ընտրություններին: Նա նշեց նաև, որ իրականում ընտրություններին իրենց մասնակցությունը փոքր է լինելու, բայց իրենց ունեցած դերն է մեծ լինելու, իրենց նպատակը: «Իրականում մեր ներկայությունն այնքան էլ կարևոր չէ, կարևորը բոլորիս ներկայությունն է ընտրություններիս, խղճով ընտրելը»,- ընդգծեց Թանկյանը: