| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելիներս, երեկ «Հրապարակ» օրաթերթի լրագրողի և ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ֆեյսբուքյան իմ էջում երգիծանքի ժանրով քոմենթ էի գրել, որը որոշ լրատվական կայքեր, առանց իմ համաձայնության վերցրեցին և տարածեցին, տպավորություն ստեղծելով, թե ես, պաշտպանելով Ռուբեն Հակոբյանին, հեգնում եմ լրագրողին։
Իրականում ես երգիծել եմ երևույթը և նպատակ չունեմ որևէ կողմին պաշտպանել, մանավանդ կարդալով և նայելով այդ իրադարձության մասին հրապարակումները` շվարեցի՝ զավեշտը նրանում է, որ արդեն լրագրողն է հարվածում լրագրողին։ Սա այն սոսկալի երևույթն է, երբ այլ կերպ, քան երգիծանքն է, չես կարող արտահայտվել։
Իսկ իրականում, ամոթ է: Ի դեպ, չեմ բացառում, որ ես էլ երգիծելու չափը դույզն-ինչ անցել եմ, ուստի ես ինձ չեմ ներում, բայց նման զավեշտալի երևույթները շարունակելու եմ ծանակել, եթե անգամ, իրավամբ, ես ոչ թե ծեծող, այլ ծեծվող լրագրողը լինեմ: Ցավում եմ այս միջադեպի համար և որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի`ամաչում: Խաղաղ ապրեք»։