կարևոր
3523 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-24 12:00
Քաղաքական

Ցավում եմ, որ ԲԴԽ անդամ լինելով՝ չեք կարող մեր երկրի համար կարևոր նման հարցերին մեկնաբանություն տալ․ Գեղամ Մանուկյանը՝ Վիգեն Քոչարյանին

Որպես միջազգային իրավունքի մասնագետ՝ կարո՞ղ եք մեկնաբանել, երբ որ ասում են՝ մի երկիրը  ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականություն, արդյոք դա նշանակում է, որ ճանաչում է  այդ երկրի սահմանները քարառ քար, թուփ առ փութ, թե  ընդհանուր ձևակերպում է,  որը գալիս է ՄԱԿ-ի կոնվենցիայի հիմնարար դրույթներից։ Այս մասին ԱԺ-ում դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկմանը ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանին։

«Երկրորդ. ձեզ՝ որպես միջազգային իրավունքի մասնագետի, հայտնի է  միջազգային իրավունքում որևէ դեպք, որ երկու երկիր մեկմեկու  տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստն արձանագրելու հետ մեկտեղ արձանագրեն կիլոմետր քառակուսիների այդ երկրի ծավալը, եթե հայտնի է  նման դեպք, կարո՞ղ եք ասել։

ՄԱԿ-ի անդամ ՌԴ-ն ու Ճապոնիան, ընդունվելով ՄԱԿ, ճանաչելով տարածքային ամբողջականությունը, արդյո՞ք ճանաչում են այդ երկու երկրների սահմանները կղզի առ կղզի»,- հարցրեց Գեղամ Մանուկանը։