Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լավ է, որ ինտեգրվում ենք եվրոպական ընտանիքին, լավ է, որ մեր մոտեցումները կյանքի նկատմամբ փոխվում են, բայց մարմնավաճառների հարցը բարձիթողի վիճակում է` օրենսդրական դաշտի հետ կապված. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
«Սա մեր ազգին հարիր չէ, մեր սովորություններին հարիր չէ, մեզ պատիվ չի բերում: Ես կոնկրետ` որպես հայ մարդ, ցավ եմ զգում»,- հավելել է նա:
Ոստիկանապետի խոսքով` ոլորտում օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, օրենքները պետք է խստացվեն, պետք է ուժեղացվի հսկողությունը. «Էդ մանր-մունր 1000-1500 դրամներով չեմ կարծում, որ մարմնավաճառին կարգի կհրավիրենք»:
Նա վստահեցրեց, որ մինչեւ տարեվերջ ոստիկանությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, եւ հույս հայտնեց, որ ԱԺ-ն կաջակցի, որ պատիժները խստացվեն: «Գոնե գումարը լինի էնպիսին, որ մարդիկ խուսափեն դրանից, ոչ թե 1000 դրամ. նրանց աշխատած գումարները 1000 դրամի հետ ընդհանրապես առնչություն չունեն»,- եզրակացրեց ոստիկանապետը: