կարևոր
4297 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-30 10:08
Քաղաքական

Փարիզի քաղաքապետի հոգին ցավում է Արցախի համար, իսկ Ավինյանը հոգի չունի, սիրտը միայն քաղաքապետ է ուզում․ Գեղամ Մանուկյան

Փարիզի քաղաքապետի հոգին ցավում է Արցախի համար, իսկ Ավինյանը հոգի չունի, սիրտը միայն քաղաքապետ է ուզում․ Գեղամ Մանուկյան

Լուսանկարներից մեկում նախկինում մորուքավոր այս անձը ցանկանում է դառնալ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետ։ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ։ Բայց խուսափում է հրապարկային Արցախի այսօրվա վիճակի մասին խոսել, հորդորելով լրագրողներին վերելակներից ու քաղաքային առօրյա խնդիրներից հարց տալ։ ՀԱՅՈՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ քաղաքապետի թեկնածուն։ Իսկ մյուս լուսանկարի տիկինը 12 միլիոնանոց Փարիզի քաղաքապետն է։ Ֆրանսիացի։ Բայց իր հսկայական մայրաքաղաքի հոգսերը թողած, շտապում է լուսադեմին ժամանել Հայաստան, որ Արցախին օգնություն հասցնելու փորձ անի։ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն դիմել է Ֆրանսիայի տարածքային մարմիններին՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից աշխարհից կտրված Արցախ մարդասիրական ավտոշարասյուն հասցնելը կազմակերպելու կոչով: Շարասյունը գուցե Արցախ չմտնի, բայց առնվազն միջազգային ասպարեզում հայտնի քաղաքական գործչի հոգու ճիչն է։ Նրա հոգին ցավում է Արցախի, 120 հազար արցախահայության համար։ Իսկ Ավինյանը հոգի չունի։ Սիրտն էլ լոկ քաղաքապետ է ուզում։ Ու մինչ տիկին Իդալգոն հեռավոր Փարիզում վերջին նախապատրաստություններն էր տեսնում Արցախի համար, Երեւանի կենտրոնում մի խումբ ինծիլիգենտների հետ համերգ էր կազմակերպել ու երեւանցիներին հրավիրում էր քեֆ անելու։

 

Գեղամ Մանուկյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր