Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանության հնարքներից մեկը, որով տիրում է հանրային զանգվածներին, տեղեկատվական քաոսն է և սեփական նախագծերի չհրապարակելը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը:
Նա բացատրեց, որ հստակ խոսքի բացակայությունը, հստակ ծրագրերի բացակայությունը դառնում է տեղեկատվական քաոս, որը հեշտ է կառավարել։
«Եթե մեր հասարակությունը այդ բոլորը հասկանա, քաղաքական հասունության այն աստիճանը ձեռք բերի, որ հասկանա, որ դա կատարվում է հատուկ ձևով, դա հատուկ տեխնոլոգիա է՝ հասարակությունը կարթնանա»,-ասաց Ալեքսանդր Մանասյանը։
Ընդդիմության գործելաոճի մասին Մանասյանն ասաց, որ ճգնաժամային իրավիճակից դուրս բերող անհատ են փնտրում, բայց գոնե տեսլականի ձևով պետք է մտցնեն, թե ինչն է, որ այս իշխանությունների ուղեգծում պետք է փոխվի և ինչ են դնելու նրա տեղը։
Գործող իշխանությունները նրա խոսքով, մարդկանց պիտակավորում են, որպեսզի շեղեն իրական կենսական օրակարգերից։
Այդ ամենը, նրա խոսքով, քողարկում են «ժողովրդավարություն» անվան տակ։
Մինչև օրս էլ իշխանությունները հավատարիմ են իրենց ուղեգծին՝ դատել նախկիններին, նախորդ պատերազմի հերոսներին, բայց դա ազգային ծրագիր չի կարող լինել՝ ասաց պրոֆեսոր Մանասյանը։ Նա նկատեց, որ ազգային ծրագիր չի կարող լինել կոռուպցիայի դեմ պայքարը, անհիմն խոստումները, ազգային ծրագիր չի կարող լինել ժողովրդից թաքցնելը, թե, ասենք, Մինսկի խմբում ինչ են խոսել և հայտարարելը, թե՝ ասում եմ այն, ինչ ուզում եմ։
«Քո առաջարկած ժողովրդավարությունը չպետք է հանգի միայն դատական պրոցեսների։ Մեծ գլոբալ աշխարհում դեմոկրատիան դարձել է այն գործիքներից մեկը, որով պետություններ են կործանում։ Գունավոր հեղափոխություն կատարած բոլոր երկներում եղել է խավ, որը ստացել է միջոցներ։ Դրսից եկած բոլոր ներդրումները կատարում են այդ երկիրը տապալելու համար։ Եթե Հայաստանում ևս կա սորոսական շարժում, ուրեմն քանի տարի է Հայաստանը տանում են կործանման»,-ասաց Մանասյանը։
Պրոֆեսորը նկատեց, որ Սորոսը ֆինանսական աշխարհի ծովահեն է, բայց նա պատվերներ է կատարում։ Սորոսը կարող է պատվերով տապալել մի երկիր։ Ուրեմն, ումի՞ց պետք է պատվեր ստանա՝ Հայաստանը տապալելու և Ղարաբաղը վերցնելու համար, իհարկե, Թուրքիայից և Ադրբեջանից։
Լուծումը, Ալեքսանդր Մանասյանը համարում է տեղեկատվական զենքին հակադրելը ճշմարտությունը։ Ըստ նրա՝ դա է գլխավոր միջոցներից մեկը, որով կարող ենք հաղթահարել ճգնաժամը։
Պրոֆեսորը Մանասյանը նաև տարակուսում է, թե ինչու են իրեն մտցրել «սևերի» դաշտ, այն դեպքում, որ ինքը ընդդիմության մեջ չէ։
«Ես նախկին իշխանությունների դեմ էլ եմ շատ գրել, սրանց դեմ էլ եմ շատ խոսում։ Ես բացահայտել եմ, որ եթե ես ասում եմ օբյեկտիվ ճշմարտությունը, ուրեմն ես «սև» եմ»,-նկատեց Ալեքսանդր Մանասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․