կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-21 17:48
Քաղաքական

ԱԺ աշխատանքներին խոչընդոտելու ելք չկա. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ աշխատանքներին խոչընդոտելու ելք չկա. Վահրամ Բաղդասարյան

Ե՞րբ են դիմել որ. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին` ինչո՞ւ 2018-ին չեն ցանկանում ընդդիմությանը զիջել նախագահի պաշտոնը: «Եթե դիմեն, կքննարկենք: Մի հատ պաշտոնապես թող դիմեն, կքննարկենք: Կհետևենք, թե էլ ինչ թեկնածուներ կան, ինչպես է մտածում ընդդիմությունը: Մենք ցանկացած թեկնածուի քննարկման առարկա պետք է դարձնենք մեր խմբակցությունում»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքն արդեն հայտարարել է, որ ունենալու է նախագահի սեփական թեկնածուն` Արտակ Զեյնալյանին: Նաև նրան աջակցելու հարցով դիմել են «Ծառուկյան» դաշինքին:

Դիտարկմանը` ընդդիմությանը լծակներ պետք է տալ, Բաղդասարյանն արձագանքեց. «Մենք տվել ենք ընդդիմության լծակներն իրենց: Այսօրվա ամբողջ աշխատանքները ցույց տվեցին, որ ԱԺ աշխատանքներին խոչընդոտելու ելք չկա»:

Ինչ վերաբերում է կոալիցիան ընդլայնելուն, պատգամավորը նշեց՝ այս պահին ունեն կոալիցիա ՀՅԴ-ի հետ, իսկ համագործակցություն` շատ այլ քաղաքական ուժերի հետ: «Այլ խնդիր է, որ այլ քաղաքական ուժեր որպես համագործակցությունը հասկանում են պաշտոնը, որ կոալիցիայի մեջ մտնեն, որ պաշտոն ստանձնեն, ոչ թե` հանուն երկրի, դա ուրիշ հարց է: Եթե կլինի առաջարկություն, մենք այդ հարցը կքննարկենք: Այն բոլոր քաղաքական ուժերը, որ կցանկանան համագործակցել, մեր դռները բաց են, իսկ կոալիցիայի փոփոխման խնդիր մենք չենք քննարկել, կդիմեն, կքննարկենք»,- եզրափակեց նա: