Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 23-ին Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի Զուլ քաղաքի Մայր Տաճարում տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգ։
Թյուրինգիայի տղամարդկանց երգչախումբը, գեղարվեստական ղեկավար Մայք Գրուխենբերգի գլխավորությամբ, հանդես եկավ Կոմիտասի, Հենդելի, Բախի, ինչպես նաև Գերմանական Սուրբծննդյան երգերի կատարումներով։
Իր ողջույնի խոսքում Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին, երգչախմբի անդամներին և կազմակերպիչներին, նշեց, որ պարտավորված է զգում ելույթ ունենալ այսօրվա համերգի շրջանակներում։ Դեսպանի խոսքով` բարեգործությունը սահմաններ չի ճանաչում, և դրա վառ ապացույցներից է Մայր Տաճարում կազմակերպված այս համերգը. «Ինչպես երեսուն տարի առաջ Զուլ քաղաքի բնակիչներն իրենց օգնության ձեռքը մեկնեցին Հայաստանին, այնպես էլ այսօր նրանք շարունակում են բարեգործական ծրագիր իրականացնել Հայաստանում»:
Համերգին ներկա շուրջ 1000 հանդիսատեսի թվում էին Զուլի քաղաքապետ Անդրե Քնապպը, քաղաքային խորհրդի անդամներ, հոգևորականներ և այլք:
ՀՀ ԱԳՆ