|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սոչիում այսօր կայացել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը. հայտնում է РИА Новости-ն։
Բացելով հանդիպումը՝ Մեդվեդևը նշել է, որ այս հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին վերաբերվող բազմազան հարցեր՝ սկսած տարբեր ոլորտներում համագործակցությունից վերջացրած ինտեգրման գործընթացներով:
« Մեր երկրները շատ մոտ դաշնակիցներ են, մեր երկրները և մեր ժողովուրդները ծատ մոտ են իրար»,- նշել է Մեդվեդևը:
Հովիկ Աբրահամյանն, իր հերթին, նշել է, որ «ցանկանում է իր ռուսաստանցի կոլեգայի հետ քննարկել հայկական կողմի համար որոշ կարևոր հարցեր»:
Նշենք, որ երկու պաշտոնյաների ներկայությամբ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջև կնքվել է համաձայնագիր երկու երկրներում քաղաքացիների գտնվելու կարգի վերաբերյալ։