Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մոսկվայում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը. հայտնում էТАСС-ը:
Մեդվեդևը Փաշինյանին շնորհավորել է ընտրվելու կապակցությամբ և նշել է, որ ռուս-հայկական հարաբերությունները զարգանում են համակարգված սցենարով, վստահ և դինամիկ:
«Հայաստանը մեր մոտ դաշնակիցն է, և մենք միասին ձգտում ենք ինտեգրացիոն միավորման, համագործակցում ենք ՀԱՊԿ-ում և զարգանում համակարգված սցենարով, մենք համակարգում ենք մեր զարգացումը սոցիալական, տնտեսական և այլ ոլորտներում»,-ասել է նա` ընդգծելով, որ երկու երկրների կառավարությունները պետք է ձգտեն փոխադարձ հարաբերությունների հետագա զարգացմանը:
Փաշինյան, իր հերթին, շնորհավորել է Մեդվեդևին ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկի կապակցությամբ և հաջողություն մաղթել ռուսական թիմին:
«Մեր հարաբերությունները, կարելի է ասել, զարգանում են դինամիկ: Դրանք միշտ հատուկ են եղել և այդպիսին էլ կմնան: Ես չեմ կասկածում դրանում և վստահ եմ, որ տնտեսական ոլորտում մեր հարաբերությունները նույնպես կզարգանան»,- ասել է նա:
Փաշինյանը նաև նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանը շատ ընդհանուր բաներ ունեն ազգային շահերում: