|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային: Վարչապետն ընդգծել է, որ նոր ձևավորված կառավարությունը շարունակելու է ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի հետ և գործնական քայլեր իրականացնել այն խորացնելու ուղղությամբ:
Տրայան Հրիսթեան վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը մեր երկրի տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և ավելի բարձր մակարդակի հասցնել երկկողմ գործակցությունը:
Հովիկ Աբրահամյանը և Տրայան Հրիսթեան քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները: Երկուստեք ընդգծվել է, որ փոխգործակցության զարգացումը պետք է բխի 2013 թ. նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունից:
Այն վերահաստատում է փոխադարձ հետաքրքրություն ունեցող բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցություն շարունակելու վերաբերյալ կողմերի հանձնառությունը և ԵՄ-Հայաստան քաղաքականության գործողությունների ծրագրի արդիականացման անհրաժեշտությունը: