|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի մաքսային և առևտրի նախարար Բյուլենթ Թուֆենքչին խոսել է ՌԴ-ի հետ չարտերային թռիչքներ սկսելու մասին՝ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներն արագացվում են:
Ըստ AA-ի՝ թուրք նախարարն անդրադարձել է նաև այսօր Չինաստանում G20-ի գագաթաժողովի ընթացքում կայացած Էրդողան-Պուտին հանդիպմանը: Նրա խոսքով՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցում նախագահ Էրդողանի նախաձեռնած քայլերն ակնհայտ են:
Նախարարը հույս է հայտնել, որ ՌԴ-ի թարմ մրգերի և բանջարեղենի արտահանումը սկսելու դեպքում երկու երկրների հարաբերությունները նախորդից ավելի բարձր մակարդակ են ունենալու:
Վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ «մենք մեր բարեկամների թիվն ավելացնելու ենք, իսկ թշնամիներինը՝ նվազեցնելու» խոսքերը մեջբերելով՝ նա վստահեցրել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: