Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Սիրված դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է բեմադրել: Բաղրամյան 3 հասցեում գտնվող «Բոհեմ» թատրոնում Դուրյանը դեկտեմբերի 25-30-ն /այնուհետև հունվարի 4-ից կշարունակի/ օրական մի քանի անգամ կներկայացնի «Ամանորը Նազարի մոտ» մանկական ներկայացումը:
Թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ «Ամանորը Նազարի մոտ» ներկայացման հիմքում հայկական հեքիաթներն են:
«Մեկ ժամ տևողությամբ երաժշտական կատակերգություն է: Ներկայացման երգերի բառերի և երաժշտության հեղինակը Նարեկ Դուրյանն է: Գիտեմ, որ երեխաները շատ են սիրում նրան, նա կարողանում է գրավել փոքրիկներին: Ներառված են ինտերակտիվ հատվածներ: Ներկայացման հերոսները հայկական հեքիաթների կերպարներն են, ունենք նաև Ձմեռ պապ, Ձյունանուշ: Ներկայացումը մի պահ կդադարի. չար կախարդը կգա և կկախարդի հեքիաթի հերոսներին և…»,- պատմեց Հովհաննիսյանը` չբացելով փակագծերը:
Նա տեղեկացրեց նաև, որ ներկայացման մեջ ներգրավված են երիտասարդներ, ովքեր ոչ միայն դերասանությամբ են զբաղվում, այլև գրում են, ջնջում, աշխատում, հսկում, վերանորոգում են և այլն: «Ունիվերսալ վարպետ-դերասաններ ենք պատրաստել, չէ՞ որ թատրոնը միայն դերասանություն անելը չէ»,- ասաց Հովհաննիսյանը: