կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-04 11:05
Մշակույթ

Նարեկ Դուրյանի նոր ներկայացումը ստել չկարողացող պատգամավորի մասին

Նարեկ Դուրյանի նոր ներկայացումը ստել չկարողացող պատգամավորի մասին

Հոկտեմբերի 5-ին և 7-ին «Բոհեմ» թատրոնում սպասվում է պրեմիերա: Կներկայացվի «Մենք ենք, մեր ստերը» կատակերգությունը՝ ըստ Դ. Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» պիեսի: Տեղայնացումն ու բեմադրությունն իրականացրել է Նարեկ Դուրյանը, պրոդյուսերն է Քրիստինե Հովհաննիսյանը, գլխավոր դերում՝ Նարեկ Դուրյան:

«Պիեսը մի պատգամավորի մասին է, որը չի կարողանում սուտ խոսել և, որպեսզի իր գործը հեշտացնի, ստախոս օգնական է փնտրում, որ կարողանա համոզել և ճանապարհել ընտրողներին՝ չնկատելով, որ իր տանն ունի ավելի ուժեղ ստախոս: Պարզվում է, որ նրա կինն ավելի լավ ստախոս է, քան գտնված օգնականը», - տեղեկացնում է «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը:

Ներկայացումը նաև կին-տղամարդ հարաբերությունների մասին է, հնարավորություն է տալիս հասկանալու, թե ով է ավելի լավ ստախոս՝ կի՞նը, թե՞ տղամարդը:

Դերերում հանդես են գալիս Կարեն Միրիջանյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Թելման Առաքելյանը, Սիրանուշ Երիկյանը, Գարիկ Միրզոյանը, Սուսաննա Ղազարյանը, Տաթև Միրումյանը:

«Մենք ենք, մեր ստեր»-ն այսուհետև կընդգրկվի «Բոհեմ» թատրոնի խաղացանկում: