կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-17 16:17
Մշակույթ

«Քռչո-Տռճո ընդդեմ Ամանոր». Նարեկ Դուրյանի ամանորյա անակնկալը` փոքրիկներին

«Քռչո-Տռճո ընդդեմ Ամանոր». Նարեկ Դուրյանի ամանորյա անակնկալը` փոքրիկներին

Սիրված դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնը, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի չի անտեսել փոքրիկներին: Ամանորի առթիվ թատրոնում կներկայացվի պրեմիերա՝ «Քռչո-Տռճո ընդդեմ Ամանոր» մանկամեծական նոր երաժշտական կատակերգությունը: Ներկայացման բեմադրությունը և երաժշտական ձևավորումը Նարեկ Դուրյանինն է:

«Ինչպես միշտ, փորձել ենք այնպիսի բեմադրություն անել, որ հետաքրքիր լինի թե՛ մեծերին, թե՛ փոքրերին: «Քռչո-Տռճո ընդդեմ Ամանոր» ներկայացման մեջ զբաղված են թատրոնի սիրված դերասանները: Հիմնական շեշտը դրված է հայկական ժողովրդական երգերի և պարերի վրա»,- նշում է «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինե Հովհաննիսյանը:

Նշենք, որ ներկայացման ազդագրի հետ կապված գեղեցիկ պատմություն կա: Նարեկ Դուրյանը մտահղացել է, որ ազդագիրն իր պատկերացմամբ նկարի փոքրիկ: Արդյունքում ստացվել է մի ինքնատիպ ազդագիր, որի հեղինակը 11-ամյա Անգելա Բլեյանն է:

Հավելենք, որ ներկայացումը «Բոհեմ» թատրոնի բեմում կլինի դեկտեմբերի 25-28-ը և հունվարի 4-7-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև հունվարի 13-ին: