|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«168 ժամը» գրում է.
«Ռուսական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական կողմը վերջնականապես հրաժարվել է «Նաիրիտից», քանի որ գործարանի հանդեպ «Ռոսնեֆտի» հետաքրքրությունը պայմանավորված էր միայն մեկ հանգամանքով. ռուսները պատրաստ էին գնել «Նաիրիտը» միայն այն դեպքում, եթե նրանց վաճառվեր նաև «Որոտանի» ՀէԿ-երի համալիրը, սակայն ՀՀ իշխանությունները ՀԷԿ-ը վաճառել են ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը։
Այս համատեքստում պատահական չէ, որ անցած տարեվերջից «Նաիրիտը» սնանկ ճանաչելու գործընթաց է սկսվել, իրանական SandbadTir INTL Transport Co.LTD ընկերությունն անցած տարի նոյեմբերին նման հայցապահանջով դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան։ Տարօրինակ զուգադիպությամբ՝ որպես այս ընկերության հասցե՝ նշված է. Իրանի Հանրապետություն, Թավրիզ, Ազատի փողոցը, և այս նույն հասցեում, ըստ «Հետքի», գրանցված էր «Նաիրիտի» դեմ հայց ներկայացնող մեկ այլ ընկերության՝ «Նումարդ թրեյդինգ» ՍՊԸ-ի իրավանախորդը՝ Esmaeil Motavalli Soufiani Traiding–ը։
Չի բացառվում, որ այս նորահայտ SandbadTir INTL Transport Co.LTD ընկերությունը նույնպես գրանցված լինի օֆշորում, և այս սնանկության պատմության հեղինակները լինեն նույն «մութ ուժերը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։